211652_close_icon
views-count3986 դիտում article-date 15:08 08-10-2018

Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններն իրականացնում է Նարեկ Գրիգորյանը

Աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, որ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի համապատասխան հրամանով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի վրա: Այնուհետ Նարեկ Գրիգորյանը ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեց զեկուցել իրենց ոլորտներում կատարված աշխատանքների եւ հրատապ անելիքների մասին:Զեկուցումների ավարտից հետո մարզպետի պաշտոնակատարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ առավել կարեւորելով տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը եւ աշխատանքային կատարողական կարգապահության ապահովումը: «Մեզ սպասվում է ամենօրյա լարված ու հետեւողական աշխատանք: Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ներկա ցուցանիշը մեզ չի գոհացնում, ուստի համապատասխան ստորաբաժանումները պետք է արդյունավետորեն համագործակցեն իրենց պարտականություններում թերացող համայնքների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ շտկելու նպատակով»-հանձնարարեց Նարեկ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր