211652_close_icon
views-count2524 դիտում article-date 12:37 08-10-2018

Մոսկվան և Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Գ. Կարասին

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում Է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է «Իչվեստա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին: «Պլանաչափ համատեղ աշխատանք Է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս Է փոխադարձ առեւտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել Է նա: Դիվանագետը հավաստել Է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել Է նա: Կարասինի կարծիքով, Մոսկվայի եւ Երեւանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես Էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր