211652_close_icon
views-count4683 դիտում article-date 10:13 08-10-2018

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ: Պետական նախարարը նախ այցելել է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ շրջայց է կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նա մասնավորապես հետաքրքրվել է կաթի մթերման ծավալներով, տեղական նախրի բարելավման ծրագրի շրջանակում հորթերի, ցուլերի ու երինջների տրամադրմամբ, ինչպես նաև առկա խնդիրներով և արել մի շարք դիտարկումներ: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ պետական միջոցներով արդի չափանիշներին համապատասխան կառուցված տոհմային կայանը հանրապետության անասնապահության զարգացման համար պետք է կարևոր կենտրոն դառնա, որտեղ, օրինակ, գործնական գիտելիքներ ձեռք կբերեն բուհերի համապատասխան մասնագիտությունների գծով սովորող ուսանողները: Պետնախարարի հաջորդ այցը եղել է «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի չորանոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են բերքի ընդունման ծավալներն ու դրա օրական մշակման հնարավորությունները: Գ. Մարտիրոսյանը կարևորել է չորանոցային տնտեսության գործառույթներն՝ ընդգծելով որ Արցախի գյուղատնտեսության մեջ որոշ նոր մշակաբույսերի մշակման գործում այն խթանում է
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+