211652_close_icon
views-count3758 դիտում article-date 09:47 08-10-2018

Ժամանակավորապես կասեցնում ենք բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով համաներում հայտարարելու քայլը. Արամ Ավետիսյան

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ժամանակվորապես կասեցնում են բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ. անսալով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի այսօր բանտից մեզ ուղղված հերթական ասպետական հորդորին, այն է` ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակն առավել չսրելու համար ձեռնպահ մնալ իր ազատության համար որեւէ հանրային բողոքի միջոցառում իրականացնելուց, եւ հաշվի առնելով մեր երկրորդ պահանջի` համապարփակ համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը (կառավարությունը մշակել եւ Ազգային ժողով է ներկայացրել համաներման վերաբերյալ օրինագիծ), մենք ժամանակավորապես կասեցնում ենք մեր բողոքի գործողությունները, ակնկալելով, որ իշխանությունները ճգնաժամը հանգուցալուծելուն պես, վերջապես քաղաքական կամք կդրսեւորեն եւ կիրականացնեն օր առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց ցավալիորեն արժեզրկվող խոստումը: Մենք հետեւողական ենք լինելու մեր պայքարում եւ ցանկացած պահի պատրաստ ենք վերսկսելու մեր գործողությունները, որոնց մասին անպայման տեղյակ կպահենք հանրությանը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին եւ նրանց կուսակիցներին այսօր մեզ սատարելու եւ մեր միջոցառմանը մասնակցելու համար: Մեր պայքարն արդար է, մենք` խաղաղ, բայց վճռական»:

Նմանատիպ նյութեր