211652_close_icon
views-count7867 դիտում article-date 23:52 07-10-2018

Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարը ծանոթացնում է երկրի ուսումնական հաստատություններին

Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին տեղեկություն կարելի է գտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարից: «Երիտասարդությունը, ուսումը մեզ համար շատ կարևոր են: Ներկայացնում ենք Կանադայի մշակութային բազմազանությունը»,- ասաց տաղավարի ներկայացուցիչը: Նա նկատեց՝ շատերն են հետաքրքրված Կանադայում ուսանելով: Տաղավարում ներկայացված են բրոշյուրներ, որոնք տեղեկություն են տալիս երկրի ուսումնական հաստատությունների մասին: Ներկայացված է նաև գիրք, որում ընդգրկուն տեղեկություն կա Կանադայի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին: Ուսումնական հաստատությունները ներկայացված են նաև քարտեզի միջոցով: Կանադան երկլեզու երկիր է, և այս տաղավարով ուզում են նաև, որ ժողովուրդը տեղեկանա՝ Կանադայի շատ հատվածներում են ֆրանսերեն խոսում:

Նմանատիպ նյութեր