211652_close_icon
views-count38492 դիտում article-date 20:26 07-10-2018

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է. «Ոչ հերքում ենք, ոչ հաստատում». Aravot.am

Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: [url=https://www.aravot.am/2018/10/07/985791/]Aravot.am[/url]-ը փորձել է Սամվել Մայրապետյանին պատկանող Հ2 հեռուստաընկերությունից ճշտել լուրը: Հ2-ից պատասխանել են. «Ոչ հերքում ենք, ոչ հաստատում»: Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է: Բացի այդ, Ս. Մայրապետյանը էլիտար շենքերի շինարարության ոլորտում է գործում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում: Նրան է պատկանում նաև Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը:

Նմանատիպ նյութեր