211652_close_icon
views-count17072 դիտում article-date 20:12 07-10-2018

Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի` «Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև ազգային ընտրանուց հեռանալու մասին հարցին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/10/07/Minasyan/919374]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրության նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Վարդան Մինասյանը հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին. «Սա շատ երկար խոսելու թեմա է: Շատերդ շատ բաներից տեղյակ չեք և մեկնաբանություններ եք անում: Ես միայն մեկ բան եմ ասում՝ շատերդ շատ բաներից տեղյակ չեք»,- նշել է Վարդան Մինասյանն ու հավելել, որ հետաքրքրող բոլոր հարցերին ինքն ավելի ուշ կպատասխանի: Նշենք` Վարդան Մինասյանը հոկտեմբերի մեկին է ստանձնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր