8166 դիտում
19:50 07-10-2018
«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցներն Արցախում կստանան հալված փամփուշտներից զարդեր
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:
«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասաց նա:
Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել:
Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
8873 դիտում
22:14 25-07-2018
Հայաստանի վարչապետի տիկինը Մոսկվայում ազդարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը
1752 դիտում
15:35 08-03-2014
Ղրիմում հազարավոր կանայք ցույցի են դուրս եկել՝ հանուն խաղաղության․ տեսանյութ
11084 դիտում
14:43 15-09-2018
Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել