211652_close_icon
views-count3211 դիտում article-date 19:06 07-10-2018

Զ. Մնացականյանը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության և պաշտոնական լեզուների նախարարի հետ

Հոկտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժնողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքների ծրագրին, նախատեսվող հարակից միջոցառումներին և ներկայացվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք նշել են, որ ՖՄԿ-ը հարթակը լայն հնարավորություն է ընձեռում ֆրոնկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել զարգացման համար: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ համոզմունք հայտնելով, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի Հայաստան կատարելիք այցը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկու բարեկամ երկրների համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր