211652_close_icon
views-count5602 դիտում article-date 23:30 07-10-2018

Քանյո Վեսթը ջնջել է Ինստագրամի և Թվիթերի իր էջերը

Հանրահայտ ամերիկացի ռեփեր Քանյո Վեսթը բոլոր սոցիալական ցանցերում իր էջերը անսպասելի կերպով ջնջել է: Երաժշտի հաշիվները հոկտեմբերի 6-ին անհետացել են Ինստագրամից և Թվիթերից: Ռեփերի երկրպագուների կարծիքով, նման քայլը դարձել է նոր ալբոմի թողարկման նախապատրաստական փուլի մի մասը: Մոտ ժամանակներս Քանյե Վեսթը մեկնելու է Աֆրիկա՝ նոր երգերի և տեսահոլովակների ձայնագրության համար: Սակայն ինտերնետի շատ օգտատերեր կարծում են, որ Վեսթը այդպես է վարվել իր հասցեին սկսված խիստ քննադատության պատճառով: Առաջին սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ երգիչը առաջարկեց ԱՄՆ-ի Սահմանադրությունից հանել 13-րդ փոփոխությունը, որն արգելում էր ստրկությունը:

Նմանատիպ նյութեր