211652_close_icon
views-count5916 դիտում article-date 21:27 07-10-2018

Դավիթ Սանասարյան. Կա ժողովուրդ և կան հակաժողովրդական կլաններ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կա ժողովուրդ և կան հակաժողովրդական կլաններ, կա հզոր ժողովրդական սեր ու կա հակաժողովրդական ատելություն։ Հիմա էս ամենը եթե ընդունում ենք, ուրեմն անկախ նրանից թե պատկերացումների, մոտեցումների մակարդակով ինչ տարբերություններ ունենք, հանուն ժողովրդի շահի, ազատության ու հաջողության պետք է կանգնենք վարչապետ Փաշինյանի կողքին: Դա չի նշանակում, որ պետք է ամեն մեկը կորցնի իր յուրահատկությունը, չի նշանակում, որ ամեն մեկս պետք է միաձև մտածենք, դա նշանակում է, որ քանի դեռ կա վտանգ, քանի դեռ կա հակաժողովրդական կլանների հաջողության շանս պետք է համախմբված լինենք։ Դրանից հետո ով ինչպես ուզում է: Հ.Գ. Հայաստանում ոչ մի ղեկավար չի վայելել այն սերը որի պատվին է արժանանում վարչապետ Փաշինյանը, և սա կարևոր ազդակ պետք է լինի պետականամետ ուժերի ու գործիչների համար», գրել է Դ. Սանասարյանը:

Նմանատիպ նյութեր