211652_close_icon
views-count6439 դիտում article-date 18:19 07-10-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալը» դրսում ջախջախեց «Ֆուլհեմին». դա թիմի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ֆուլհեմին»: «Արսենալի» կազմում դուբլի հեղինակներ դարձան Ալեքսանդր Լակազետն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ևս մեկ՝ ֆանտաստիկ գեղեցկության գոլ հեղինակեց փոխարինման դուրս եկած Աարոն Ռեմզին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: ԱՊԼ-ի մեկնարկային երկու խաղերում պարտություն կրելուց հետո սա «Արսենալի» 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Թիմը վաստակեց 18 միավոր բարձրացավ 3-րդ տեղ՝ այն կիսելով «Տոտենհեմի» հետ: Առաջատարները՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին» իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել: Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր «Ֆուլհեմ»-«Արսենալ»՝ 1:5 Շյուրլե, 44 – Լակազետ, 29, 49, Ռեմզի, 68, Օբամեյանգ, 79, 90+1
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր