211652_close_icon
views-count3390 դիտում article-date 09:47 07-10-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոն»-ի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 400 խմ ծառի չորացած ճյուղեր, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմացի դաշտում` 6000 քմ, Արմավիրի մարզի Արտամետ համայնքում՝ 3 հա, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ 500 քմ խոտածածկույթ, Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 1000 քմ հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Չարենցի փողոցի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Նժդեհի փողոցում՝ մոտ 100 հակ, Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում՝ 70 հակ անասնակեր, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի մոտ՝ 1.5 հա, ոստիկանության բաժանմունքի մոտ՝ 1 հա, Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող դաշտավայրում՝ մոտ 1 հա, Ծովինարի լճի մոտ՝ 1 հա, Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` մոտ 1 հա, Արագյուղ-Նորավան ավտոճանապարհին՝ 4 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 81 տան մոտակայքում՝ 2000 քմ, Ջրամբար գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 28 հա, Սորիկ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ 150 հա, Վայոց ձորի մարզի «Նորավանք Վանահայրության» տարածքում՝ 500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր