211652_close_icon
views-count15882 դիտում article-date 08:32 07-10-2018

Մարտակերտում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ՝ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աջակցությամբ Մարտակերտում տեղի է ունեցել մոմավառություն նվիրված ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, հայ ազգի պանծալի զավակ՝ Շառլ Ազնավուրի հիշատակին: Մոմավառությանը ներկա էր շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը։ Ինչպես նաեւ ներկա էին շրջվարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, քաղաքի հասարակությունը և այլք: Մարտակերտի <<Փառք ազատամարտիկներին>> հուշահամալիրից մեկնարկել է քայլերթ դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի: Այնուհետեւ եկեղեցու բակում ներկաները մեծն հայի հիշատակին կատարել են մոմավառություն եւ աղոթել նրա հոգու հանգստության համար: Սա իսկապես համամարդկային կորուստ է եւ վիշտ, քանի որ կյանքից հեռացավ եւս մեկ ազգին նվիրյալ զավակ եւ մեծանուն հայ: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր