211652_close_icon
views-count64205 դիտում article-date 22:24 06-10-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են հյուրանոցի տնօրենի Toyota-ն և 06-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ, ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Երվանդ Խերունցյանի վարած Toyota մակնիշի 35 GR 505 համարանիշի և Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ, 27-ամյա Զավեն Սահակյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 ՏL 215 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Զ. Սահակյանն ու նրա ուղևոր, 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հայկ Սողոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ե. Խերունցյանը աշխատում է Հանքավանում գործող «Նաիրի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր