211652_close_icon
views-count16215 դիտում article-date 21:12 06-10-2018

Շուտով լույս կտեսնի 12-ամյա Ժասմինի ֆանտաստիկ վիպակը. Hayreniq.am

[url=http://www.hayreniq.am/am-n-4955.html]Հայրենիք.ամ-ը[/url]՝ ի դեմս 15-ամյա արցախուհի Սվետլանա Ավետիսյանի՝ շարունակում է «Ոչ մանկական զրույցներ» շարքը: Այսօրվա հարցազրույցը երիտասարդ ստեղծագործող, 12-ամյա Ժասմին Հայրապետյանի հետ է: [b]-Սիրելի Ժասմին, դու ընդամենը 12 տարեկան ես, բայց արդեն ֆանտաստիկ վիպակ ես գրում: Կպատմե՞ս ինչպես ծնվեց վիպակ գրելու միտքը: [/b] -Շնորհակալություն հարցի համար: Շատ լավ հիշում եմ այդ օրը: Անհետաքրքիր ամառային օր էր : Չգիտեի ինչով զբաղվել: Գնացի մայրիկիս մոտ ՛՛բողոքեցի՛՛ , թե բան չունեմ անելու: Այդ ժամանակ մայրիկս , ով, հավանաբար վաղուց էր նկատել իմ մեջ ստեղծագործելու ձգտումը, խորհուրդ տվեց ինձ ինչ որ պատմություն գրել՝ հետաքրքրաշարժ սյուժեով: Համաձայնվեցի: Եվ սկսեցինք մտածել ու հորինեցինք սուպերհերուսուհի Նազիկին: Ես միանգամից սիրեցի Նազիկին, զգացի նրան և անմիջապես անցա գործի: [b]-Լա՜վ, բարի… այդ դեպքում ինչու՞ նախընտրեցիր հենց ֆանտաստիկայի ժանրը: Գու՞ցե կան գրքեր, ֆիլմեր, որոնցից ոգևորվել ես: [/b] -Շատ հետաքրքիր հարց է : Ճիշտն ասած, ինձ՝ որպես 21-րդ դարի երեխայի, դուր են գալիս հետաքրքրաշարժ , ֆանտաստիկ սյուժեով ֆիլմեր, քանի որ այդպիսի ֆիլմերի մոնտաժը , էֆեկտները ձգում են քեզ և չեն թողնում ,որ այդ ֆիլմը կիսատ թողնես և ինչ որ ուրիշ բանով սկսես զբաղվել: Դիտելով այդպիսի բազմաթիվ ֆիլմեր իմ ուղեղն էլ սկսեց, այսպես ասած, ՛՛ֆանտաստիկորեն՛՛ մտածել և երևակայել: Այո, կա մի ֆանտաստիկ պատմություն, որը ինձ շատ օգնեց գրելու իմ այս վիպակը : Դա Հարրի Փոթերն էր : Չեմ ուզում ներկայացնել պատմության սյուժեն, քանի որ վստահ եմ, որ բոլորս էլ կամ դիտել կամ էլ կարդացել ենք այս պատմությունը: Ուղղակի այն այնքան հետաքրքիր և այնքան ձգող էր , որ ես մեկ օրում նայեցի այս ֆիլմի 4 մասերը: Ի դեպ , ամեն մասը տևում էր մոտավորապես 3 ժամ: Այնուհետև գնեցի գրքերն ու դրանք էլ կարդացի: Եվ հենց այս պատմությունը, երևի թե, ազդեց ժանրի ընտրության վրա: [b]-Ժասմին, գիտեմ որ վիպակդ պատրաստվում է տպագրության: Այն շուտով գրքի տեսքով կներկայանա ընթերցողին: Ի դեպ, ասում են, որ այդ տարիքում Հայաստանում միակ երեխան ես, որ վիպակ է գրել: Շարունակություն ունենալու՞ է վիպակը: [/b] -Այո, գիրքը շուտով լույս կտեսնի: Ես այն ուզում եմ նվիրել իմ վաղամեռիկ ու շատ սիրելի տատիկի հիշատակին, ով առաջինը նկատեց իմ մեջ ստեղծագործելու ջիղը և հենց ինքը ամենասկզբից իմ մեջ սեր ներարկեց գրականության հանդեպ: Կարծում եմ, կշարունակեմ գրել, որովհետև դեռ շատ բան կա պատմելու: [b]-Զարմանում եմ, ինչպես ես հասցնում դասերի հետ մեկտեղ նաև ստեղծագործել. Դժվար չէ՞: [/b] -Ես ընդհարապես ստեղծագործում եմ ամռանը , քանի որ միայն ամռանը ունեմ ազատ ժամանակ: Իսկ հիմա, ցավոք սրտի, ընդհարապես չունեմ ազատ ժամանակ, քանի որ ամբողջովին տրվել եմ դասերիս, որոնք իրենց հերթին էլ շատ են ու դժվար:

Նմանատիպ նյութեր