211652_close_icon
views-count13928 դիտում article-date 19:51 06-10-2018

«Բարսելոնայի» հանճարեղ գրոհի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Կատալոնացիների գոլերից երեքը փայլուն կոմբինացիոն ֆուտբոլի արդյունք էին: Սակայն դրանցից հատկապես երրորդ գոլը պարզապես հիացնում է. գրոհին մասնակցեց «Բարսայի» 8 խաղացող, որոնք առանց գնդակը կորցնելու 23 փոխանցում կատարեցին և Մեսին գոլ խփեց: Ու դա դեռ չհաշված Լուիս Սուարեսի հիասքանչ գործողությունը: Գոլի տեսանյութը հրապարակել է «Բարսելոնայի» մամլո ծառայությունը՝ «Ավելին, քան՝ ակումբ» մակագրությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր