211652_close_icon
views-count4152 դիտում article-date 17:14 06-10-2018

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Զոհերի թիվը կազմել է 1650, բացի այդ, 563 հոգի էլ համարվում է անհետ կորած: Ա Ինդոնեզիայի Քաղաքականության և անվտանգության հարցերով համակարգող նախարար Վիրանտոյի խոսքով՝ ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել և անհրաժեշտ է շտապ կազմակերպել թաղման գործընթաց՝ կանխելու համար վարակի տարածումը։ Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգին երկրային ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել:

Նմանատիպ նյութեր