211652_close_icon
views-count16142 դիտում article-date 15:28 06-10-2018

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/06/aznavour/2812182]Tert.am[/url]-ը։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները: Երգչի բազմաթիվ երկրպագուներ նույնպես այցելել են եկեղեցի՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նույնպես ներս չեն թողել: Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվելու է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/06/aznavour/2812182]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր