211652_close_icon
views-count14661 դիտում article-date 15:15 06-10-2018

Լոնդոնում փորձել են գնացքի տակ հրել Եվրաթունելի 91 տարեկան նախկին ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնում Եվրաթունելի նախկին ղեկավար՝ 91-ամյա Ռոբերտ Մալփասին հրել և գցել են մետրոյի ռելսերի վրա՝ փորձելով սպանել նրան, հայտնում է BBC News-ը: Վերջինս ստացել է գանգ-ուղեղային վնասվածք և կոնքոսկրի կոտրվածք: Հրապարակված տեսաձայնագրություններում երևում է, թե ինչպես է Մալփասը քայլում կառամատույցում, իսկ մի քանի վայրկյան անց թռչում է ռելսերի վրա: Տեսախցիկը նար ֆիքսել է հանցագործին՝ սև հագուստով և գլխադիրով տղամարդու։ Նրան ձերբակալել են։ Պարզվել է, հանցագործը 46-ամյա Փոլ Քրոսլին է: Ոստիկանությունում նշել են, որ նա առաջին անգամ չէ նման բան իրականացնում։ Այս տարվա ապրիլին չարագործը փորձել էր ճանապարհի վրա հրել գցել ևս մեկ ուղեւորի, սակայն նա կարողացել էր մնալ կառամատույցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր