211652_close_icon
views-count4968 դիտում article-date 13:18 06-10-2018

ՀՀ վարչապետը Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ տաճարում մասնակցել է Ազնավուրի հոգեհանգստի կարգին

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը երեկ տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նմանատիպ նյութեր