211652_close_icon
views-count4726 դիտում article-date 11:49 06-10-2018

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։ 1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից: 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Նմանատիպ նյութեր