211652_close_icon
views-count4904 դիտում article-date 11:14 06-10-2018

Սյունիքի մարզպետին փոխարինում է Գոռ Թադևոսյանը

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։ ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը»,– ասվում է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում: Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով:

Նմանատիպ նյութեր