211652_close_icon
views-count26704 դիտում article-date 11:36 06-10-2018

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են BMW-ն ու Нива-ն. Нива-ն հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են Արենի գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արամ Մանուկյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 62 ՍՍ 276 համարանիշի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 40-ամյա Հարություն Նարինյանի վարած BMW մակնիշի 35 FQ 838 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով Нива-վարորդ Ա. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությմբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր