211652_close_icon
views-count3511 դիտում article-date 10:35 06-10-2018

ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է. Արտակ Զեյնալյանը տվյալներ է ներկայացրել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ: 2018թ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի առողջապահական բուժհաստատություններ տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը (1380) շուրջ 200-ով ավելի է 2017թ նույն ժամանակահատվածում տեղափոխվածների թվաքանակից (1191), և դա այն դեպքում, երբ 2018թ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը գրեթե 900-ով պակաս է 2017թ-ի նույն ժամանակահատվածում պահված անձանց թվաքանակին: Ուշադրության է արժանի նաև այն, որ 900-ով պակաս քանակակազմի պայմաններում, 2018թ 9 ամիսների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացածների թիվը (504) կրկին գերազանցում է 2017թ նույն ժամանակահատվածում բուժում ստացածների թվաքանակը (443)»,-Գրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր