211652_close_icon
views-count25964 դիտում article-date 12:05 06-10-2018

Ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիում բախվել են 2 ВАЗ 2106-երը, ВАЗ 2101-ը և ‎Daewoo-ն. պատճառը վարորդներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատանալն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մաքսիմ Առաքելյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 53 ՏԼ 897 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի խաչմերուկում բախվել է Անդրանիկ փողոցի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Աղաջանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ՕZ 777 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Մ. Օհանյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 TM 339 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաը, բախման հետևանքով ВАЗ 21010-ն էլ բախվել է Ագարակ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Գրիշա Սարգսյանի վարած ‎Daewoo մակնիշի 243 AԼ 61 համարանիշի ավտոմեենային։ Վթարի հետևանքով Ա. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողերն ու ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ահարոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Մ. Առաքելյանի ինքնազգացողության կտրուկ վատանալը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արթուր Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր