211652_close_icon
views-count9743 դիտում article-date 10:22 06-10-2018

Իշխանությունն ամրապնդել, Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞…«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված: Աներկբա է, որ այդ որոշումը Հայաստանի եւ սփյուռքի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ սկսած Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած՝ իսլամիստական ահաբեկիչների կողմից հնարավոր թիրախավորումով: Այդ կարճ, բայց բովանդակային ու խորիմաստ երկխոսությունը առավել քան ուշագրավ է: Իհարկե, ոչ Աշոտյանը, ոչ Փաշինյանը միամիտ չէին, որ բաց կոնտեքստով քննարկեին այդ շատ զգայուն եւ վտանգավոր հարցը: Պատահական չէր նաեւ այդ ժամանակահատվածում Աշոտյանի կողմից այս հարցի հրապարակային բարձրաձայնումը: Խնդիրը պետք է դիտարկել Աշոտյանի այն գնահատականի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում ունի նաեւ գեոպոլիտիկ ենթատեքստ: Ակնհայտ է, որ Կառավարությունը փնտրում է իրավական այնպիսի լուծում, որը չպահանջի միջպետական համաձայնագիր կնքելու պայման, որովհետեւ այն հետո պետք է մուտք գործի ԱԺ օրակարգ վավերացման համար՝ առիթ դառնալով բուռն հանրային քննարկումների եւ քննադատության: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով: Մի կողմից, հասկանալի է՝ Փաշինյանը շահագրգիռ է իշխանությունը ամրապնդելու համար Մոսկվային իր տված խոստումը օր առաջ կյանքի կոչելու մեջ, մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստ է ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր