211652_close_icon
views-count6041 դիտում article-date 10:00 06-10-2018

ԱԺ-ն գրեթե անգործության է մատնված. կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց՝ մինչև հիմա կառավարությունն ընդա­մենը երկու-երեք կարևոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր՝ վերածվելով ընդամե­նը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխա­տավարձ: Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տևում են ընդամենը մեկ-երկու օր և ոչ ավելի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր