211652_close_icon
views-count7312 դիտում article-date 09:51 06-10-2018

Ինչ ունեցվածք ունի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ: Ռ. Ռուբինյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Նշենք, որ ԱԳ փոխնախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ, եղել է նաեւ կուսակցության մամուլի խոսնակը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր