211652_close_icon
views-count18893 դիտում article-date 09:33 06-10-2018

ԱԺ նախագահը հոկտեմբերի 2-ին ցանկացել է հրաժարական տալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ մտել է ԱԺ տարածք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներին, ի վերջո, հաջողվել է նրան հետ պահել այդ գաղափարից: Բաբլոյանը հասկանում է, որ անկախ ամեն ինչից՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր օրերը հաշված են, և չի ցանկանում այդ կարճ ժամանակահատվածում վերջնականապես փչացնել հարաբերությունները նոր իշխանության հետ՝ իր վրա վերցնելով գործադիր և օրենսդիր իշխանությունների հակադրության ամբողջ պատասխանատվությունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր