211652_close_icon
views-count20751 դիտում article-date 23:30 05-10-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel Zafira-ն և ВАЗ 21099-ը. Opel-ը վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են ВАЗ -21099 մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel Zafira մակնիշի ավտոմեքենան բռնկվել է: Երկու տուժածները տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր