211652_close_icon
views-count17058 դիտում article-date 21:55 05-10-2018

Ոստիկանները հայտնաբերել են 8 արագաչափ վնասած երիտասարդին

Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։ Ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հետախուզական միջոցառումներ էին ձեռնարկում տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ Շուտով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին արագաչափերը վնասած անձի վերաբերյալ; Հոկտեմբերի 4-ին տվյալներն իրացվեցին։ Արդյունքում հայտնաբերվեց և կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Վարդան Ռուշանյանը։ Բերման ենթարկվածին Կոտայքի ոստիկանները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։ Վարդան Ռուշանյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է՝ ստորագրությունը չհեռանալու մասին։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր