211652_close_icon
views-count2436 դիտում article-date 22:28 05-10-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության և հարկերից խուսափելու 3-ական, խուլիգանության 2, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք; Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր