211652_close_icon
views-count56005 դիտում article-date 20:22 05-10-2018

Դատարանը 2 հոգու մահվան պատճառ դարձած 30-ամյա վարորդի փաստաբանի գրավի միջնորդությունը մերժեց. պատճառներից մեկը ոստիկանների տված սխալ տեղեկությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի վերաքննիիչ քրեական դատարանում դռնփակ դատական նիստ էր, որտեղ քննարկվում էր փաստաբան Էմին Բեգլարյանի միջնորդությունը, որով նա խնդրում էր դատարանին, որպեսզի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը որպես խափանման միջոց չեղյալ հայտարարվի, փոխարենը 3 մլն դրամ գրավով ազատ արձակվի Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստին ներկա է եղել նաև գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կորևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատարանը մերժել է միջնորդությունը ՝ հիմնավորելով նաև այն, որ Երևանում 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո Հ. Ավետիսյանը դիմել է փախուստի: Փաստաբանը նյութեր է ձեռք բերել, որով հերքվում է այդ տեղեկությունը: Վրաերթից հետո Հ. Ավետիսյանը դեպքի վայրում փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում և այդ ընթացքում Հ. Ավետիսյանը շտապօգնության ավտոմեքենայի հետևից մեկնել է հիվանդանոց, այնուհետև, երբ իմացել է, որ վթարի վայրում վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, վախենալով հաշվեհարդարից՝ կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն Նոր Նորքի ոստիկանության բաժնում քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներից 2 հոգի, իմանալով, թե ով է իրենց ներկայացած անձը, սկսել են թղթաբանական ձևակերպումներն անել, սակայն չգիտես ինչու, վերադասին տեղեկացրել են, որ իրենք են հայտնաբերել վրաերթի ենթարկվածին ու ժամը նշել են ահագին ուշ ժամ, ինչն էլ հիմք է հանդիսացել դատարանին, որ դեպքից բավական ժամանակ հետո է ներկայացել ոստիկանություն, մինչդեռ փաստաբանի կարծիքով՝ Նոր Նորքի ոստիկանությունում ցուցաբերել են անփութություն և իբրև ցուցանիշ սխալ տեղեկություններ են ներկայացրել քննչական բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/13/1105182/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 30-ամյա Հունան Ավետիսյանի նկատմամբ։ Հ. Ավետիսյանը, ով կասկածվում էր սեպտեմբերի 11-ին Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել էր դատաբժշկական փորձագիտական կենտրոն, քանի որ վրաերթի ժամանակ նա նույնպես վնասվածքներ էր ստացել և քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո Հ. Ավետիսյանը տեղափոխվելու էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի էր ունենալու դռնփակ դատական նիստը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր