211652_close_icon
views-count2355 դիտում article-date 22:16 05-10-2018

Հայաստան են բերվելու Հայաստանի Հանրապետության և Երևանի՝ տիեզերք ուղարկված դրոշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 6-ին ժամը 20:05 Զվարթնոց օդանավակայան է ժամանելու փորձարկիչ տեիզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր հետ բերում է Հայաստանի Հանրապետության և Երևանի՝ 195 օր տիեզերքում, Միջազգային տիեզերական «Միր» կայանում անցկացրած դրոշները: Տիեզերագնացը Հայաստան է ժամանում պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով՝ Պողոսյանի հարազատ Ագարակ գյուղի (Արագածոտնի մարզ) վերածննդի 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի 7- ին կայանալիք միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով հոկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, Ագարակի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացում, Ագարակի կենտրոնում “Արարատ-73” նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու. Գագարինի կիսանդրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր