211652_close_icon
views-count5594 դիտում article-date 16:48 05-10-2018

Լոռու փոխմարզպետն աշխատանքից ազատման որոշում է կայացրել

Լոռու մարզում այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Նա իր գոհունակությունն է հայտնել Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Ուստի շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նա հայտարարել է աշխատանքից ազատվելու որոշման մասին, իսկ քանի դեռ ՀՀ վարչապետը չի ստորագրել հեռացման դիմումը, ինքը կշարունակի նույն ոգևորությամբ ու եռանդով աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի բնակչության:

Նմանատիպ նյութեր