211652_close_icon
views-count2379 դիտում article-date 16:07 05-10-2018

«Բավարիայի» խաղացողները դժգոհ են Կովաչի աշխատաոճից

«Բավարիայում» աճում է դժգոհությունը թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հանդեպ: Մյունխենյան ակումբի խաղացողներին դուր չեն գալիս խորվաթ մասնագետի մարզչական մեթոդները: Մասնավորապես, թիմում դժգոհ են, որ գլխավոր մարզիչն իր օգնականների հետ խորվաթերեն է շփվում: Նրանց թվում են իր եղբայրը՝ Ռոբերտ Կովաչը, դարպասապահների մարզիչ Տոնի Թափալովիչը, ինչպես նաև մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, ընդ որում, հաճախ խաղացողների ներկայությամբ: Ֆուտբոլիստներին դուր չի գալիս նաև հաճախակի ռոտացիան: Թիմին դուր չի գալիս, որ ֆուտբոլիստները պահեստայինների նստարանին են հայտնվում նույնիսկ լավ անցկացրած խաղերից հետո:

Նմանատիպ նյութեր