211652_close_icon
views-count4061 դիտում article-date 15:17 05-10-2018

Դավիթ Տոնոյանը հայկական երկու պետությունների զինված ուժերի համագործակցության շրջանակներում այցելել է Արցախ

Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։ Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։

Նմանատիպ նյութեր