211652_close_icon
views-count3498 դիտում article-date 14:03 05-10-2018

Գագիկ Ծառուկյանը մի քանի հստակ մեսիջներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին. Մենուա Հարությունյան

Գագիկ Ծառուկյանը մի քանի հստակ մեսիջներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին. 1. Այսպես կոչված հեղափոխությունից հետո Ծառուկյանն առաջին անգամ հայտարարեց, որ այդ հեղափոխությունը չէր լինի առանց իր աջակցության, որ Սերժ Սարգսյանի հրաժարականում ամենամեծ լուման ունի ինքը և որ ինքն անձամբ կարող էր առաջադրվել վարչապետ և առանց իր օգնության Փաշինյանը ոչ միայն չէր կարող ընտրվել, այլ նույնիսկ չէր կարող առաջադրվել վարչապետ: Ծառուկյանը փաստացի հայտարարեց, որ այդ հեղափոխության տերը Փաշինյանը չէ և ինքը հավասար իրավունքներ ունի խոսելու ժողովրդի անունից: 2. Գագիկ Ծառուկյանը խոսեց այն մասին, որ առաջիկայում հազարավոր ներդրողներ է հրավիրել Հայաստան՝ Հայաստանի տնտեսության ամենատարբեր բնագավառներում ներդրումներ անելու, դրանով իսկ մեսիջ տալով Փաշինյանին, որ գործող խորհրդարանը չի խանգարում ներդրողներին գալ Հայաստան և իր օրինակով ցույց է տալիս, որ այսօր էլ շատերը պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում. այսինքն՝ Ծառուկյանը Փաշինյանին հասկացրեց, որ պետք չէ խորհրդարանը ցրելու համար կեղծ օրակարգ ձևավորել, հասկացրեց, որ դու չես կարողնաում ներդրումներ բերել, իսկ ահա ես բերում եմ և ուղիղ ասեց, որ ներդրողներին խանգարում է ոչ թե խորհրդարանը, այլ այն, որ գործարարներին կարող են վարչապետի հրամանով պառկեցնել ասֆալտին : 3. Ծառուկյանը հայտարարեց, որ դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց հատուկ ընդգծեց, որ դեմ է Երևանի ավագանու ընտրությունների պես ծրագրային և գաղափարական պայքարի ընտրությունները հեղափոխական դաշտ տեղափոխելուն, իսկ եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը շտապում է դեպի խորհրդարանական ընտրություններ, որ հենց այդ էյֆորիան կօգտագործի ի շահ իր կուսակցության հաղթանակի, ապա հասկանալի է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է լինելու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալուն՝ արդեն հանդես գալով նույն ժողովրդի և հեղափոխության անունից, քանզի արդեն իսկ Ծառուկյանն հայտարարել է, որ ինքն ամենամեծ լուման ունի հեղափոխության հաղթանակի մեջ: 4. Գագիկ Ծառուկյանը իրեն տարանջատեց նախկին նախագահներից և հստակ մեսիջ հղեց ժողովրդին, որ ինքնուրույն քաղաքական միավոր է և եթե ստացվի այնպես, որ ինքը դառնա երկրի ղեկավար որևէ մեկը չկասկածի, որ Ծառուկյանին իշխանության բերելով՝ ժողովուրդը իշխանության է բերում նախկին նախագահներից որևէ մեկին: Մեծ հաշվով Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական, դեմագոգիկ ելույթներին հակադրում է փաստեր և ներդրումային հստակ ծրագրեր, իրեն հռչակում այսպես կոչված հեղափոխության փայատեր, ի դեպ հիմնական փայատեր, հայտարարելով, որ ինքն իր ժողովրդի հետ է և փաստացի ստանձնելով՝ ժողովրդի անունից խոսելու և ժողովրդին առաջնորդելու դերակատարում: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը չնահանջի իր իսկ հռչակած սկզբունքներից, այլևս Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ կայացնել չի կորղանալու և այլևս ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ չի ունենալու ... [url=https://web.facebook.com/menua1/posts/1842666442469089]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր