211652_close_icon
views-count3610 դիտում article-date 13:29 05-10-2018

«Գլենդեյլ ադվենտիստ» ԲԿ-ի բուժաշխատողները 4-րդ տարին անընդմեջ անվճար բուժծառայություններ են մատուցում Հայաստանում և Արցախում

Անհրաժեշտ դեղերի պաշարով ու բժշկական սարքավորումներով ամերիկահայ բժիշկները Հայաստանում և Արցախում էին: «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները արդեն 4-րդ տարին է, որ անվճար բուժծառայություններ են մատուցում հայրենիքում։ Նոյեմբերյանի հիվանդանոցում նրանք կատարել են 20 վիրահատություն և 1455 հետազոտություն։ Նրանց օգնությունն այս տարի առաջին անգամ նաև Արցախ հասավ: «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի «Առաքելություն Հայաստան» ծրագրի կամավորներները աշխատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, ինչպես նաև այցելել են Արցախի գյուղեր՝ տեղում բուժծառայություն մատուցելու։ 240 վիրահատություն ու բժշկական միջամտություն, 500-ից ավել խորհրդատվություն՝ այսպիսինն է ամերիկահայ բժիշկների արցախյան առաքելության վիճակագրությունը: [b]Հայաստան¦ համահայկական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր