211652_close_icon
views-count3265 դիտում article-date 12:30 05-10-2018

Արցախում հոկտեմբերի 6-ին սուգ է հայտարարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

Նմանատիպ նյութեր