211652_close_icon
views-count1137 դիտում article-date 11:29 05-10-2018

Կրթական նոր ցանցը ընդլայնվում է. 6 մարզային կազմակերպություն միացավ Հայկական կրթական ցանցին

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայկական կրթական ցանցի ընդհանուր ժողովը, որի ժամանակ քննարկվեցին և հաստատվեցին մի քանի կարևոր որոշումներ: «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցի կողմից իրականացվում է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում: «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար» ծրագրի նպատակներից մեկը նաև Հայկական կրթական ցանցի զարգացումն է: Այսօր ցանցում ընդգրկվելու վերաբերյալ հուշագրեր կնքվեցին 6 հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավար և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը հայտնեց, որ ցանցում ներգրավվելու համար շուրջ 15 դիմում է ստացվել, սակայն ընտրվել են 6-ը՝ մի շարք չափանիշներ հաշվի առնելու արդյունքում: Նրա խոսքով, ցանցը արհեստականորեն ընդլայնելու խնդիր չունեն և կարևորվում են անդամկցել ցանկացող կազմակերպությունների որակական հատկանիշները: Մասնավորապես, ընտրությունը կատարվել է հաշվի առնելով կազմակերպության ոլորտում փորձառությունը, ինստիտուտցիոնալ կարողությունները և գործունեության վայրը (կարևորվում է տարբեր մարզերից ցանցում ընդգրկված լինելը): Ցանցի նոր 6 անդամները գործունեություն են ծավալում Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Ընդհանուր ժողովին քննարկվեց և հաստատվեց ցանցի աշխատանքային կանոնակարգը, ընտրվեց 5 անդամից բաղկացած համակարգող խորհուրդը: Քննարկեցին նաև ցանցի անվանման ու լոգոյի նոր տարբերակները, ընտրվեց վերջնական տարբերակը: Ներկայացվեց նաև ցանցի նորաստեղծ կայքը՝ armedunet.com : Նշենք, որ «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը նպաստելն է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիայի պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալակն գործընկերության դերի բարձրացման միջոցով: Ծրագրի թիրախային խմբերը Գորիս և Սիսան խոշորացված համայնքների հանրակրթական և ՄԿՈՒ հաստատություններն են, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնես միավորները, տարածքային զբաղվածության կենտրոնները և կրթության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները: Ծրագրի շահառուներն են այս համայնքների բանկիչները և ՀՀ-ում գործող կրթության ոլորտի ՔՀԿ-ները: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր