211652_close_icon
views-count32978 դիտում article-date 11:02 05-10-2018

Երևանում 47-ամյա վարորդը խմածության ամենաբարձր աստիճան վիճակում BMW-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում Երևան քաղաքի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Սահակյանը իր վարած BMW մակնիշի 35 ԼA 317 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 47-ամյա Արթուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սահակյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տևական ժամանակ համոզում էին, որպեսզի նրանք համաձայնվեին տեղափոխվեին հիվանդանոց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր