211652_close_icon
views-count7062 դիտում article-date 00:21 05-10-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» ջախջախեց «Ղարաբաղին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի խմբային փուլում երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Բաքվում 3:0 հաշվով հաղթեց «Ղարաբաղին»: Լոնդոնցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Սոկրատիսը, Էմիլ Սմիթը և Գենդուզին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու: Նույն խմբի «Վորսկլա»-«Սպորտինգ» հանդիպումը անհավանական վերջաբան ունեցավ. ուկրաինական թիմը ամբողջ խաղը առջևում էր 1:0 հաշվով, սակայն պորտուգալացիները հանիպման վերջին վայրկյաններին ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլ նաև խփեցին հաղթական գնդակը՝ 2:1: Այս տուրից հետո «Արսենալն» ու «Սպորտինգը» E խմբում ունեն 6-ական միավոր: «Վորսկլան» ու «Ղարաբաղը» դեռ միավոր չունեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր