211652_close_icon
views-count6709 դիտում article-date 19:36 04-10-2018

Նախագահի հրամանագրով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ է նշանակվել

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր