211652_close_icon
views-count4086 դիտում article-date 18:58 04-10-2018

«Լիվերպուլի» հետ խաղից հետո «Նապոլիի» հարձակվող Միլիկին ատրճանակի սպառնալիքի ներքո կողոպտել են

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլի» հետ խաղից (1:0) հետո «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ավազակային հարձակման է ենթարկել: Միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին՝ Նեապոլի մոտ գտնվող Ջուլյանո-ին-Կամպանյա քաղաքում, որտեղ ներկայումս բնակվում է լեհ ֆուտբոլիստը: Միլիկի ավտոմեքենային մոտոցիկլետով մոտեցել են երկու անհայտ անձ: Նրանցից մեկը ֆուտբոլիստին է ուղղել ատրճանակը և պահանջել իրենց տալ 7 հազ. եվրո արժողությամբ Rolex ժամացույցը: Միլիկը ենթարկվել է պահանջին: Դրանից հետո չարագործները հանցագործության վայրից թաքնվել են: Նեապոլի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Ավելի վաղ Նեապոլում կողոպուտի էին ենթարկվել Մարեկ Համշիկը, Լորենցո Ինսինյեն, Էզեկիել Լավեցին, Էդինսոն Կավանին և այլ ֆուտբոլիստներ:

Նմանատիպ նյութեր