211652_close_icon
views-count25735 դիտում article-date 18:14 04-10-2018

Ադրբեջանցի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանին «լայքելու» համար. լուսանկար

Ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը հրապարակավ [url=https://ru.oxu.az/sport/278182]ներողություն[/url] է խնդրել ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը համացանցում «լայքելու» համար: Լուսանկարը Instagram-ում տեղադրել էր Գերմանիայում բնակվող հայ ռեփեր Լևոն: Ավելի ուշ Դադաշովը հեռացրել էր իր «լայքը»: «Միանգամից ասեմ, որ ես Լևոյի հետ նույն դպրոցում եմ սովորել, որն էլ հայ գործչի լուսանկարը տեղադրել է: Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա: Միայն այսօր իմացա, որ «լայք» եմ դրել: Դա պատահական է ստացվել, ես չպետք է նման բան անեի: Ես շատ լավ տիրապետում եմ այս հակամարտության պատմությանը, և ամեն բան շատ լավ հասկանում եմ: Ես պատահական եմ հավանել նկարը, ինչի համար շատ զղջում եմ»: Դադաշովը նաև արդարացել է, որ հայ Լևոյի հետ ծանոթացել է Գերմանիայում, երբ նրանք սովորել են նույն դպրոցում: Նա նշել է, որ նույն դպրոցում սովորել են նաև թուրքեր, գերմանացիներ ու ռուսներ: 19-ամյա Դադաշովը ծնվել է Գերմանիայում, մի շարք գերմանական ակումբների երիտասարդական կազմերում է խաղացել, ինչպես նաև` Գերմանիայի Մ-17 տարեկանների հավաքականում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր