211652_close_icon
views-count60783 դիտում article-date 17:49 04-10-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Հովտաշեն գյուղում 15 մետր բարձրություն ունեցող կամրջից ձուկ բռնող քաղաքացին ընկել է Հրազդան գետը. նրա դին ոստիկաններն ու փրկարարները որոնում են

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրայից 50-55 տարեկան տղամարդը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ոստիկանների և քաղաքացիների հետ գետում կատարում են որոնողական աշխատանքներ՝ հայտնաբերելու համար քաղաքացու դին։ Դեպքի վայրում ականատես քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ կամրջից ընկածը ձուկ բռնելիս է եղել, երբ անզգուշաբար մոտ 15 մետր բարձրությունից ընկել է գետի մեջ։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր