211652_close_icon
views-count5878 դիտում article-date 17:17 04-10-2018

Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Մ. Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր