211652_close_icon
views-count2315 դիտում article-date 18:38 04-10-2018

Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց

«Հետախուզում ԱՊՀ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, Միկրոշրջան թաղամասի 35 շենքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատաքննությունից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր